Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ ուսումնասիրություն են անում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ:
Բելառոաում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 357 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 320 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 225 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 204 դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել, համաձայնագիրն ուժի մեջ է: Նշենք, որ Ղազախստանի իշխանություններն այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա:
Երբ հայտարարվեց Ղազախստանից բենզին ներկրելու մասին, հանրությունը հույս հայտնեց, որ բենզինի գինը զգալի կնվազի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հարցում դրական տեղաշարժ դեռ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում