| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակումից:
Ըստ այդմ՝ սննդամթերքի և ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ծխախոտ) գները դեկտեմբերին աճել են 3.2%-ով:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: Այս նույն ժամանակահատվածում բենզինի գինն աճել է 1.6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1.8%-ով: 2017թ. դեկտեմբերին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 18.2% և 18.9% գնաճ:
2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.5% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազմամբ: 2017թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 483.2 դրամ, ինչը 0.1%-ով գերազանցել է 2016թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (482.8 դրամ):