Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Համեմատած ապրիլի հետ` մայիսին ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 5.2% եւ 4.2% գնաճով:
Իսկ հինգ ամսվա կտրվածքով այս ապրանքատեսակների գինը բարձրացրել է 21.1 եւ 24.9 տոկոսով: Համեմատած նախորդ տարվա մայիս ամսվա հետ` բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 13.7% եւ 21.6%-ով:
Գրանցվել է նաեւ գորգերի, հագուստի, շինանյութի, կենցաղային էլեկտրաապրանքների, կոշկեղենի, կահույքի, ոսկերչական եւ այլ ապրանքների թանկացում:
Գնանկում արձանագրվել է մշակույթի, գեղահարդարման ապրանքների, գրենական պիտույքների, լվացող միջոցների, դեղամիջոցների դեպքում:
Դիտարկված 9 քաղաքներում 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-2.3% գնաճ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով, իսկ Գյումրի և Վաղարշապատ քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: