|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկվանից Երեւանի բենզալցակայաններում վառելիքի մեկ լիտրը թանկացել է 10-20 դրամով: Թանկացման պատճառների մասին տեղեկություն ստանալու համար «Երկիր»-ը դիմեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ):
Մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց, թե հանձնաժողովը ֆիքսել է այդ գնաճը եւ սկսել են շուկայում ուսումնասիրություններ իրականացնել. հարցումներ են ուղարկվել խոշոր, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին` վառելիք ներկրողներին, որոնք նշել են, թե այս թանկացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում գների բարձրացման հետ:
«Այդ տեղեկատվությունը համադրել ենք նաեւ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության հետ, որի համաձայն` վառելիքի ձեռքբերման գինը բավականին բարձրացել է: Այսինքն` թանկացումը պայմանավորված է միջազգային գնաճով եւ այս պահին վարույթ հարուցելու հիմք չկա»,- նշեց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրքում են «Ֆլեշ» (բենզինի շուկայի 42.62 % եւ դիզվառելիքի` 47.3 %-ը) եւ «Սիթի Պետրոլ Գրուպ» (SPC) (համապատասխանաբար` 41.76 % եւ 40.8 %) ընկերությունները: