Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի կառավարությունը բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Այս մասին տեղեկացրել են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից:
Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:
4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:
5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները։