Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատճառով գումարներ վճարել։ Այս անգամ էլ ՄԻԵԴ «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է վճիռ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում հետագայում մեղադրել են կաշառք ստանալու համար։
Մասնավորապես, 2010 թվականի փետրվարի 2-ին դատապարտյալներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Համբարձումյանը կաշառք է պահանջել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու դիմաց։ Այնուհետեւ ոստիկանությունը սկսել է գաղտնի օպերացիա իրականացնել, դատապարտյալին ձայնագրիչ է տրամադրել եւ հրահանգել ձայնագրել դիմումատուի հետ իր խոսակցությունը, նաեւ վերահսկել է նրանց խոսակցությունը։
Եվ 2010 թվականի փետրվարի 4-ին՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, ոստիկանությունը ձերբակալել է նրան, ապա մեղադրանք առաջադրել։ Եվ, ահա, այս ամենից հետո Եվրոպական դատարանը նշել է, որ գաղտնի դիտումը լուրջ միջամտություն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
Նկատենք, որ խոսքը 2010 թվականի դեպքերի մասին է, այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արած ապօրինությունների համար պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։