կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-05 12:05
Տարածաշրջան

Թուրքիայի ՆԳՆ-ն Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու` մատուցած թերի ծառայությունների պատճառով

 Թուրքիայի ՆԳՆ-ն Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու` մատուցած թերի ծառայությունների պատճառով
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատավարությունը և հարցաքննությունը շարունակվում են: Պետական խորհուրդը հաստատել է Դինք ընտանիքի փոխհատուցման գործը: Թերի ծառայությունների պատճառով ներքին գործերի նախարարությունը Դինքի ընտանիքին փոխհատուցում է վճարելու. այդ մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:

Երվանդ Դինքը և Խոսրով Դինքը Հրանտ Դինքի սպանության հարցում ներքին գործերի նախարարության մատուցած թերի ծառայությունների պատճառով փոխհատուցում էին պահանջել: Ստամբուլի վարչական դատարանը 2010թ. հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացրել, ըստ որի ներքին գործերի նախարարությունը 100 հազար թուրքական լիրա փոխհատուցում պետք է վճարեր:

Վարչական դատարանի փոխհատուցման որոշումը բողոքարկելու համար ՆԳՆ դիմել էր պետական խորհուրդ: Պետական խորհուրդը մերժել է ՆԳՆ բողոքարկումը: