|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:
Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո: