|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին։ Կառավարության նիստին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:
«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից»,- հայտարարել է Գախարիան։