Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ռահիմ Նոյե Եղդամը հատուկ Աբբաս Ջումայի հեռուստաալիքի համար խոսել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մասին։
«Սա առաջին սարսափելի սպանությունը չէ ահաբեկչական երկրներ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից: Նրանք կարծում են, որ սա մեզ կթուլացնի: Սակայն մենք միայն ուժեղանում ենք: Ես հիշում եմ մեր իսլամական առաջնորդ՝ այաթոլլահ Իմամ Խամենեիի խոսքերը. «Սպանեք մեզ, որպեսզի մեր ժողովուրդն էլ ավելի արթնանա»:
Դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեն իր ետևում թողեց բազմաթիվ հետևորդների՝ գիտնականների, որոնք նրա աշխատանքը կհասցնեն ավարտին:
Թրամփը ձգտում է սրել իրավիճակը տարածաշրջանում Սպիտակ տունը լքելուց մի քանի օր առաջ: Թրամփը սիոնիստական կլանի ծառա է, և այս հիմար քաղաքականության պատճառով նրանք շատ թանկ կվճարեն մեր սիրելի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և մեծ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար:
Այս մարդկանց արյունը մեզ համար շատ արժեքավոր է: Մեր վրեժխնդրությունը կլինի դաժան և անխուսափելի, ես մանրամասներ չեմ հայտնում: Աշխարհն ականատես կլինի մեր վրեժխնդրությանը: Ճիշտ այնպես, ինչպես աշխարհն ականատես եղավ ամերիկյան բազայի վրա մեր հարձակմանը: Վրեժը շատ շուտ կլինի»: