կարևոր
592 դիտում, 50 րոպե առաջ - 2025-12-11 18:31
Քաղաքական

Սամվել Կարապետյանի դեպքում գործում է քաղաքական հետապնդումը և վրեժխնդրությունը․ հայտարարություն

Սամվել Կարապետյանի դեպքում գործում է քաղաքական հետապնդումը և վրեժխնդրությունը․ հայտարարություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2025 թ. նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի անհիմն միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը, իսկ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը: Նշվածը իրավական աբսուրդի հերթական բաղադրիչն էր, քաղաքական հետապնդման հերթական փաստն էր:

Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի, որոշեց մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները:

Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ. 1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, 2) շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը 3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը: Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր:

Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում: Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: