|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ով եթեր է հեռարձակվել լրագրող Արթուր Գրիգորյանի պատրաստած տեսանյութը, որում պաշտպանության նախարարության ձեռք բերած օպերատիվ տեսաձայնագրությունն էր. կադրերում` մի զինվորի ենթարկում են խմբակային դաժան ծեծի։ Տեսաձայնագրությունը դիտելու համար ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն իր մոտ էր հրավիրել ծեծը կազմակերպած զինծառայողների ծնողներին:
ՊՆ փոխնախարարը տեղեկացրել է ծնողներին, որ ծեծը տեղի է ունեցել ցերեկը, իսկ ծեծի ենթարկված զինվորը երեկոյան պիտի զենքը ձեռքին կանգներ հերթապահության, և կարելի էր սպասել թե' ինքնասպանություն, թե' վրեժխնդրություն։ Եվ այդ դեպքում, թերևս, ծնողները գալու էին ՊՆ-ից իրենց որդիներին պահանջելու։
Ծեծը կազմակերպողների հայրերը չեն կարողացել զսպել ամոթի և զայրույթի պոռթկումները եւ կշտամբել են իրենց որդիներին:
Ներկայացնելով բանակում կատարվող սպանությունների դեմ բողոքող ՀԿ-ների (որոնք հիմնականում ֆինանսավորվում են դրսից) մի շարք անտրամաբանական և տարօրինակ հայտերը, փոխնախարարը նշել է, որ պետք է հնարավորինս սահմանափակել օտարների կողմից ֆինանսավորվող և նրանց պատվերը կատարող կազմակերպությունների գործունեությունը բանակում: