Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում գոնե արտաքուստ ի ցույց դնելու, որ ամեն ինչ իրենց կողմից «վերահսկելի» է, որ հեռանալու մտադրություն չունեն, «Նոր Հայաստանից» անցում են կատարում «նոր ապագայի», նախարարներ են նշանակվում, պատգամավորները բոլորի վրա մուննաթ են գալիս, փորձում են մաքրվել դաջված խարանից Փաշինյանն անհասկանալի ուղերձ է հղում՝ փորձելով դարձյալ այլոց մեղավոր կարգել:
Սակայն մեր տեղեկություններով, իրականում, շատ մեղմ ասած, ամենևին էլ «արշալույսները խաղաղ չեն» իշխող ուժի շարքերում: Մասնավորաբար, ռազմական դրության վերացման մասին նախագծին «իմքայլական» 86 պատգամավորից դեմ է քվեարկել ընդամենը 56-ը, ինչն ինքնին խոսուն է:
«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ «Իմ քայլը» խմբակցության զգալի քանակով պատգամավորներ, ինչպես նաև գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ լրջորեն մտահոգված են իրենց ապագայով: Նրանք պարբերաբար տարբեր զրույցներում արդարանում են, թե իրենք ոչնչից տեղյակ չեն եղել, իրենք ոչինչ անել չէին կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենաչնչին հարցերն է միանձնյա լուծում:
Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժերն ու անձինք՝ նրանց հետ շփումներ ապահովելու և «վաղվա օրվա» երաշխիքների հիմքեր ստեղծելու համար: Քիչ չեն նաև նրանք, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ հարմար պահին երկրից սուսուփուս հեռանալու համար՝ հնարավոր «գլխացավանքներից» զերծ մնալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում