կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 19:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ամբողջ ժողովրդի խաբելով՝ իրենց հետեւից տարան, բայց այսօր փրկվելու հույս կա․ Ռ․ Քոչարյան

Թվում էր, թե պետք է հոգնած լինեի, այսօր չորրորդ հանդիպումն է՝ բոլորը փակ դահլիճում եւ բավական ակտիվ։ Միգուցե հիմա խասյաթ դառնա, բայց մարտկոցս դահլիճն է, էներգիաս էդպես եմ վերականգնում։ Միացնում ես, լիցքավորվում, ամեն հանդիպումից հետո ոգեւորություն ունեմ։ 18 թվականին ես կարծում էի՝ վիճակը անհույս է։ Չէի սպասում երբեք, որ մեր ժողովուրդը՝ պատմություն ունեցող, մի ամբողջ ժողովրդի խաբեցին, կարգախոսներով հետեւից տարան։ Երբ ինձ կալանավորեցին, էն ժամանակվա ֆեյսբուքները, ես ասեցի՝ անհույս, ապագա չունեցող ժողովուրդ, երկիր ենք։ Հետո ամեն ինչ սկսեց փոխվել,-Վեդիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր ամեն հանդիպումից հետո շատ ավելի մեծ հույսեր կան, որ ունենք առողջ ժողովուրդ՝ առողջ դատողությամբ, աշխատասեր, երկրի ճակատագրով մտահոգված։ 

«Համոզված եմ, որ այդ զանգվածը լինելու է ճնշող մեծամասնություն։ Ունենք դեռ մոլորված, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող, բայց, այնուամենայնիվ, մեր քույրերը եւ եղբայրներն են, ու մենք պետք է փորձենք համոզել նաեւ իրենց, որ երկրի ճակատագիրը որոշվում է ամսի 20-ին, եւ օգնել այդ հատվածին մեր ժողովրդի՝ ճիշտ կողմնորոշվել։ Ես ասել եմ փոս է, մեր ընտրողներից մի կին ասել է՝ ես համաձայն չեմ, անդունդ է։ Փոսը թեթեւ է, սա իսկապես անդունդ է»,-նշեց Ռոբերտ Քոչրայանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց նաեւ, որ դաշինքը լավագույն ֆորմատն է, որով իրենք կարող են այսօրվա խնդիրներին լուծում տալ։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ պատասխանեց Վեդիի բնակիչների հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում