|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի անմիջապես մայրուղու հարեւանությամբ գտնվող անտառից հանվում են Ականների վտանգի մասին հուշող ցուցանակները, նշված վայրում այլեւս ականներ չկան։
Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից Yerkir.am-ին հայտնում են, որ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման եւ ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։ Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետեւակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաեւ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։ Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։
Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաեւ ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի եւ Երեւանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։