Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի վեց խմբակցությունները սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու ցանկություն են հայտնել և առաջիկայում պատրաստվում են հանդես գալ արդեն օրենսդրական նախաձեռնությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ նման քայլ վաղուց պետք է արվեր: Նրա կարծիքով` սահմանապահ գյուղերի բնակիչները բացառիկ արտոնություններ պետք է ունենան:
Թուխիկյանը հավաստիացնում է` սահմանամերձ գյուղերը մեր կյանքն են. եթե տեղի ժողովուրդն այդքան քաջ չլինի` մենք կորած ենք:
«Ամենալավ բաները, ինչ Հայաստանում հնարավոր է ունենալ` առաջին հերթին պետք է սահմանամերձ գյուղերում լինեն. սահմանապահ գյուղերի բնակիչներին զինվորականներից չեմ տարբերում: Իրենք են մեզ պահում` նախ ֆիզիկապես, հետո էլ` ոգու ամրությամբ: Երբեմն նաև ամաչեցնում են մեզ` սահմանից հեռու ապրողներին` հատկապես երևանաբնակներին` մի քիչ շփացած, մի քիչ անտարբեր: Մենք մի փոքր բանից նեղվում, կոտրվում ենք, բայց հետո, երբ նայում ենք տեղի կանանց, երեխաների, տարեցների մտածելակերպը` ուղղակի ամաչում ենք` նրանք պնդությունը, ամրությունը, հաստատակամությունը, հայրենասիրությունը, իսկ մենք: Կեցցեն մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները և… և մահ ոսոխին»,-ասաց Թուխիկյանը: