կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 17:35
Աշխարհ

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել է վիզաների տրամադրումը 13 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներին։ Այս մասին հաղորդում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

Նշվում է՝ վիզայի գործարքները դադարեցվել են հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող երկրների համար՝ անվտանգության նկատառումներով։

Պետությանը կից գործող աշխատանքի կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ որոշումը հիմնված է ԱՄԷ իշխանությունների տարածած շրջաբերականի վրա, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 18-ին։ Վերոնշյալ շրջաբերականը վերաբերում է Թուրքիային, Իրանին, Սիրիային, Սոմալիին, Ալժիրին, Քենիային, Աֆղանստանին, Իրաքին, Լիբանանին, Թունիսին, Պակիստանին, Լիբիային և Եմենին։

Reuters-ի տվյալներով՝ դեռևս հայտնի չէ, թե ինչից է բխում անվտանգության նկատառումներով կայացված այս որոշումը։ Թուրքիայում ԱՄԷ-ի դեսպանությունը և հյուպատոսությունը դեռևս թեմային առնչվող որևէ հայտարարություն չեն տարածել։ ԱՄԷ-ի Ինքնության և քաղաքացիության դաշնային գրասենյակը ևս չի տվել որևէ գնահատական։