|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ը Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմն իր հերթին նմանատիպ որոշում էր կայացրել ԱՄՆ քաղաքացիների համար։
ԱՄՆ-ի՝ այդ մասին հայտարարության մեջ նշվել է, որ վիզաների տրամադրումը սահմանափակ քանակով է լինելու, նաև` որ ԱՄՆ-ը Թուրքիայից երաշխիքներ է ստացել, ըստ որի՝ դեսպանատան մնացած ամերիկացի աշխատողները չեն ձերբակալվի իրենց պարտականությունները կատարելիս: Բացի այդ՝ ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ իր աշխատակցի ազատ արձակման նպատակով կշարունակի բանակցություններ վարել Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն իր հերթին է սկսել սահմանափակ քանակով վիզաներ տրամադրել ամերիկացիներին: