|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին խոր ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ Հայաստանը չի պարտվել, բայց Ադրբեջանն ավերվել է. հայտնում է TolishMedia-ն։
Նախիջևանի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի մարտին: Ռուսաստանը չի ցանկանում այն թարմացնել: Սա է պատերազմի պատճառներից մեկը: «Խոր ափսոսանքով ասում եմ, որ Ադրբեջանը կկորցնի Մինգեչաուրի ջրամբարը, Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ ուղիղ սահման»,- գրել է նա:
Որպես արդյունք` Արցախը կստանա ՄԱԿ-ի մանդատ, Ռուսաստանը կդառնա երաշխավոր, խաղաղապահներ կտեղակայվեն, Արցախի տարածքը կընդլայնվի մինչև Ռուսաստանի սահմաններ, Ադրբեջանը կկորցնի Մինգեչաուրի ջրամբարը:
Փաստացի, Հայաստանը Ռուսաստանի կազմում կստանա առանց այդ էլ անխոցելի Արցախը, Ռուսաստանի հետ կստանա ուղիղ սահման, կվերանան տրանսպորտային կախվածությունը Վրաստանից և Հայաստանի 30-ամյա շրջափակումը:
Թուրքիան կստանա Նախիջևանը, կապահովի Ալիևների կլանի, բայց ոչ կառավարության անվտանգությունը: Իսկ 2021 թվականին հայ-ռուսական տանդեմը հետ կվերցնի Նախիջևանը Թուրքիայից:
«Ալիևը պետք է պատասխանատվություն կրի մարդկանց առաջ ավելի քան 15,000 կյանքերի և հողերի կորստի համար»,- հայտարարում է ադրբեջանցի լրագրողը։