Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայտնի դարձան կառավարության նոր կազմի որոշ անուններ. գրում է «Հրապարակը»:
Կայքը նշում է. «Մենք արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվում Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ «Առաքելություն» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը հաստատել է, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը և առաջիկայում հրամանը պաշտոնապես կհաստատվի:
Հայտնի է նաև Արտակարգ իրավիճակների նոր նախարարի անունը։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։
2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-րդ աստիճանի մեդալով։
2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2018-ի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:
Ավելի վաղ նա զբաղեցնում էր 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Փիլոյանն Արցախյան այս պատերազմում Ազգային հերոսի կոչում ստացավ»: