|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որում ասված է․
«Խոր ցավով տեղեկացա ռազմական, հասարակական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան մասին։
Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության փառավոր հաղթանակների կերտման գործում։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից նա զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ կամավորական գումարտակի հրամանատարից դառնալով լեգենդար գեներալ։
1992-1996 թվականներին Մանվել Գրիգորյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։
Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա զինակից ընկերներին»։