|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, 5-րդ ալիք ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Իմ խորին համոզմամբ, Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերի մեջ կան հստակ հանցագործության տարրեր, ծանր հանցագործության, պետական դավաճանության անգամ: Եւ ես հուսով եմ, որ մեր իրավապահ համակարգը քննությունը կտանի ոչ թե սուտ մատնության, կամ ինչ-որ գաղտնիք բացահայտելու համար պատասխանատվության ենթարկելու, այլ քննություն կտանի Մովսես Հակոբյանի հայտնած տվյալները օբյեկտիվ ստուգելու, գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու: Եթե դա նրանք այսօր չանեն, նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի իրականացման մասնակիցներ»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով` եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին: