Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տելեգրամ ալիքներից մեկում տեսա տեղեկատվություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին եւ նրա հետ կազմել այն դատավորների ցուցակը, որոնք առաջիկա օրերի կամ շաբաթներում ընթացքում բավարարելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսօր տելեգրամ ալիքներից մեկում տեսա տեղեկատվություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին եւ նրա հետ կազմել այն դատավորների ցուցակը, որոնք առաջիկա օրերի կամ շաբաթներում ընթացքում բավարարելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
Չեմ կարող հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։ Սակայն որպես երկար տարիներ Հայաստանի դատական համակարգին հետ առնչություն ունեցած անձ՝ մեծ տհաճություն զգացի կարդալով այս տեղեկատվությունը։
Անկասկած, վերջին երկուսուկես տարիների ընթացքում իրապես անկախ եւ համարձակ դատավորների կողքին գործել են բազմաթիվ անձինք, ովքեր դակել են Նիկոլ Փաշինյանի բոլոր պատվերները՝ խայտառակելով թե՛ իրենց բարձր կոչումը, թե՛ անասելի վնաս հասցնելով ամբողջ դատական համակարգի հեղինականությանը։
Միգուցե, եթե չլինեին այդ անձանց կողմից կայացված ապօրինի դատական ակտերը, մեր հայրենիքն այսօր չէր կանգնի կործանման եզրին, եւ չէին կորցնի Արցախը։
Դրանով պայմանավորված՝ ես որոշել եմ նախաձեռնել մի գործընթաց, որի շրջանակում հրապարակելու եմ բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջակիայում հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանավորելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց՝ կայացնելով առերեւութ անարդար եւ ապօրինի ակտեր։
Արդարությունն եւ արդարատությունն մեր երկրում այլեւս այլընտրանք չունի, եթե, իհարկե, մենք ուզում ենք ունենալ երկիր»։