Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հատկապես խիզա՛խ կանանց տոնն է։ «Խիզախ»-ը ոչ միշտ է ենթադրում գլամուր ու փայլ։ Խիզախը ոչ միշտ է ենթադրում տեսախցիկ և լավ կադր։
Խիզախությունը ճիշտ ժամանակին ճիշտ արարք կատարելն է՝ անկախ հետևանքների հաշվառումից։ Եթե պետք է՝ լուռ։ Առանց ակնկալելու մրցանակներ ու ծափահարություններ։ Միայն այն պատճառով, որ արարքը համարում ես ճիշտ և վերջ։
Շնորհավորում եմ ՈՉ-ի իրավաբանների լավագույն կեսի տոնը՝ տիկին Ռուզաննա Տեր-Վարդանյանին, տիկին Էմմա Դավթյանին, Գոհար Մելոյանին, Էլինար Վարդանյանին, Սիրանուշ Սահակյանին, Աստղիկ Մաթևոսյանին, Անահիտ Սարգսյանին, Աիդա Ստեփանյանին, Իրինա Դանիելյանին, Գայանե Պապոյանին, Մարիամ Բերբերյանին, Մանուշ Եսայանին, Նոննա Կարախանյանին, Սոֆյա Խառատյանին, Լուսինե Մարտիրոսյանին, Սվետլանա Հովհաննիսյանին, Լիլիթ Ներսիսյանին, Լուսինե Բակումյանին, Անի Մելքոնյանին, Շուշան Հարությունյանին, Նաիրա Արտաշեսյանին, Նարինե Բեգլարյանին, Լիլիթ Կարապետյանին, Ելենա Կասպարովային, Ռոզա Ամիրովային, Անուշիկ Փանոսյանին, Լիլիթ Ֆարանջյանին, Մերի Բաղդասարյանին, Անի Համբարձումյանին, Ալվինա Վարդանյանին։
Շնորհավորում եմ դատավոր, փաստաբան, իրավապաշտպան խիզախ կանանց տոնը։
Շնորհավորում եմ բոլոր այն կանանց տոնը, որոնք վաղն են խիզախելու»։