Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի պարոն Փաշինյան,
Դուք այսօր կասկած հայտնեցիք առ այն, որ շատ պետություններ թաքցնում են կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը։
Սա բավական պատասխանատու հայտարարություն է, հատկապես երբ դա հնչում է արտակարգ իրավիճակում գտնվող պետության ղեկավարի կողմից։
Խնդրում եմ հրապարակել այն պետությունների անունները, որոնք, ըստ Ձեզ, թաքցնում են վարակվածների իրական թիվը, և աղբյուրը, որտեղից Դուք ստացել եք այս տեղեկատվությունը։
Հասարակության մեջ Ձեր հայտարարությունն ընկալվեց որպես Հայաստանի քաղաքացիներից վարակվածների իրական թիվը թաքցնելու նախապատրաստություն և հիմնավորում, ինչը, իմ խորին համոզմամբ, ուղղակի անթույլատրելի է և անընդունելի է բաց և հրապարակային քաղաքականություն վարող իշխանության համար։
Հ.Գ. Վստահ եմ, որ Դուք ոչ մի պետության անուն չեք հրապարակելու և չեք բացահայտելու տեղեկատվության աղբյուրը։
Հետևաբար խորհուրդ եմ տալիս ստեղծված իրավիճակում ձեռնպահ մնալ նման երկիմաստ հայտարարություններից և Ձեր ջանքերը կենտրոնացնել Հայաստանի քաղաքացիների կյանքի և առողջության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման վրա»։