Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակվել են Արցախի այն պատգամավորների անունները, որոնք օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան,
Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս , միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:
ԱԺ պատգամավորներ.
1.Արթուր Թովմասյան
2.Ռուդիկ Հյուսնունց
3.Ռոմելա Դադայան
4.Արզիկ Մխիթարյան
5.Վարդգես Ուլուբաբյան
6.Վարդգես Բաղրյան
7.Արամ Գրիգորյան
8.Ռոբերտ Ղահրամանյան
9. Գրիգորի Կասպարյան
10.Արմեն Օհանյան
11.Ժաննա Գալստյան
12.Դավիթ Մելքումյան
13.Աշոտ Ղուլյան
14.Լյուդվիգ Բարսեղյան
15.Արարատ Օհանջանյան»: