կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:01
Աշխարհ

Թուրքիայի բռնազավթած Աֆրինի ձիթապտղի պլանտացիաները ոչնչացվում են

Թուրքիայի բռնազավթած Աֆրինի ձիթապտղի պլանտացիաները ոչնչացվում են

Աֆրինում Մարդու իրավունքների կազմակերպության խոսնակ Իբրահիմ Շեհոն հայտարարել է, որ հանցավոր խմբերը գրավում են Աֆրինի ձիթապտղի պլանտացիաները՝ հաճախ ոչնչացնելով ծառերը. շուրջ 280 հազար ծառ արդեն հատվել է, իսկ ավելի քան 20 հազարը այրվել է:

Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական պետությունը զբաղվում է ձիթապտղի յուղի պահեստների թալանով և մաքսանենգությամբ:

Առևտրային որոշ ընկերություններ նշում են, որ շուկայում դժվարացել է ձիթապտղի յուղ գտնելը. Թուրքիան թույլ չի տալիս Աֆրինում արտադրված ապրանքների մուտքը սիրիական շուկաներ, և այս տարածաշրջանից ստացված ձիթապտղի յուղը միջազգային շուկաներում հայտնվում է թուրքական ապրանքանիշերի ներքո:

Իբրահիմ Շեհոն նշել է, որ 2018-ի բերքահավաքի շրջանում Աֆրինում արտադրված 80 հազար տոննա ձիթապտղի յուղ է ուղարկվել Թուրքիա, որը հետագայում Թուրքիայի կողմից միջնորդների միջոցով վաճառվել է եվրոպական երկրներին:

Իսպանական Publico թերթը լուրեր է հրապարակել, որոնք հաստատում են Շեհոյի խոսքերը և տեղեկությունները, որ Աֆրինի ձիթապտղի յուղը վաճառվում է միջազգային շուկայում թուրքական ապրանքի անվան տակ: Շեհոն նաև նշել է, որ «Kerim Kurdi» կազմակերպությունը, որը համագործակցում է թուրքական հետախուզության հետ և այդ գործունեությունն իրականացնում կեղծիքների միջոցով, զբաղվում է Աֆրինից Թուրքիա նավթի տեղափոխմամբ և մաքսանենգությամբ: Առևտրային ընկերությունները ստիպված են մաքսանենգներին գերավճարներ վճարել`Աֆրինից սիրիական շուկա նավթ բերելու համար:

Ըստ առկա տեղեկատվության՝ Աֆրինում կա շուրջ 18 միլիոն ձիթենու ծառ: Հարյուրհազարավորներն արդեն հատվել կամ այրվել են տարածաշրջանի թուրքական օկուպացիայի սկզբից ի վեր: Մնացած պլանտացիաները գրավել են զավթիչները, իսկ նրանց տերերին գերի են վերցնում՝ փրկագին պահանջելով: