Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դավադրաբար թշնամուն հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքի արարողությանը:
Թշնամական երկրի ղեկավարը ժամանել էր Շուշի՝ մասնակցելու «Խառըբյուլբյուլ» կոչվող երաժշտական փառատոնին: Նա ասել է, որ մզկիթի ճարտարապետությունն արտացոլում է 8 թիվը, որը կապված է նոյեմբերի 8-ի`Շուշիի «ազատագրման» օրվա հետ:
«Պատահական չէ, որ մենք ընտրել ենք հիմքը դնելու ամսաթիվը: Իսլամական աշխարհը վաղը նշելու է Ռամադանի սուրբ տոնը: Ես շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ: Տոնի նախօրեին հին Շուշա քաղաքում նոր մզկիթի հիմնարկեքը մեծ պատմական և խորհրդանշական բնույթ ունի»,- շեշտել է Ալիևը՝ հավելելով, որ մզկիթը կառուցվում է այնպիսի բարձր տեղում, որ երևա քաղաքի ցանկացած տեղից։
Նշենք, որ Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին հենց այդպիսին էր՝ երևում էր քաղաքի ցանկացած տեղից։