|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քրդական Fırat լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ, ըստ թուրքական տեղեկատվական աղբյուրների, Թուրքիայի կառավարությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխում է դաշտային հոսպիտալներ, որոնք գտնվում են Թուրքիայի կողմից բռնազավթված սիրիական Աֆրին, Սարեքանիե և Թել Աբյադ (Գրե Սպի) շրջաններում (նախքան սիրիական ճգնաժամը՝ հայկական զգալի ներկայություն ունեցող շրջաններ). հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ գործակալության՝ մինչ ամբողջ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ և փորձում են սահմանափակել դրա տարածումն ու փրկել մարդկությանը, թուրքական կառավարությունը փորձում է համվարակը դուրս բերել երկրի տարածքից։
Թուրքական ու սիրիական վերոնշյալ քաղաքների աղբյուրները հաստատել են, որ Թուրքիան երկրի տարածքից դուրս է բերում վարակված քաղաքացիներին։