Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և մտադիր չէ բռնակցել նրա տարածքները. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Սիրիան մասնատող այս պատերազմում Թուրքիայի նպատակները չեն ներառում այնտեղ ներխուժում կամ սիրիական հողերի անեքսիա», - Ստամբուլում Էրդողանի ելույթն է մեջբերում թուրքական NTV հեռուստաալիքը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի միակ նպատակն այն է, որպեսզի ստեղծվի պայմաններ՝ Թուրքիայում բնակվող 3.6 մլն և Թուրքիայի սահմանակից Իդլիբում 1.5 մլն սիրիացիները անվտանգ տուն վերադառնան. «Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ապահովել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը», - նշում է Էրդողանը՝ հավելելով, որ փախստականների համար Թուրքիան ծախսել է 40 մլրդ դոլար, այնինչ ԵՄ-ն տրամադրել է ընդամենը 3 մլրդ. հայտնում է Yerkir.am–ը:
Հիշեցնենք, որ 2018 թ. մարտին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունից հետո Սիրիայի հյուսիսային մի շարք քաղաքներ՝ Աֆրինը, Ազազը և այլն հայտնվել են թուրքական տիրապետության տակ, որտեղ թուրքերն իրականացնում են թուրքացման քաղաքականություն: