|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քրդական կառույցներ հանդիսացող` Աֆրին շրջանի առողջապահական խորհուրդը, Ռոժավայի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հերքել են Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում Աֆրինի խաղաղ բնակչությունից զոհեր չեն եղել:
Ըստ DHA-ի՝ քրդական կառույցները տվյալներ են հրապարակել, համաձայն որոնց` «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առաջին օրվանից (2018թ. հունվարի 20) մինչև մարտի 16-ը Թուրքիայի զինուժի գործողությունների հետևանքով Աֆրինում սպանվել է 232 խաղաղ բնակիչ, որոնցից 35-ը` երեխաներ, 29-ը՝ կանայք։
Նշվում է, որ առայժմ հաշվարկված չէ՝ որքան խաղաղ բնակիչ է սպանվել Աֆրին քաղաքը գրավելուց հետո։