|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքարանին՝ Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի սկսված «Ձիթենու ճյուղ» գործողությանն աջակցություն հայտնելու համար:
«Համայնքային հիմնադրամները, Պոլսո հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Միասնականության այդ ոգին մեր ամենամեծ ուժն է: Շնորհակալ ենք նրանց»,- գրել է Քալընը:
Քալընն իր թվիթերյան էջում նաև հրապարակել է Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարության լուսանկարը: