կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 11:10
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք. մահացել է 32 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք. մահացել է 32 մարդ

Հայաստանում նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 468081 վերջին մեկ օրում` 2530 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 38253 պացիենտ. մեկ օրում նվազել է 1526-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 78343 անձ, վերջին մեկ օրում՝ 2478 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է: