|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
@Wargonzo նախագիծը ձեռք է բերել լուսանկարներ, որոնք արվել են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկների կողմից Մարտունու ճակատում: Հենց այս ուղղությամբ էլ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նահանջել՝ իրենց բոլոր ուժերը տեղափոխելով Շուշիի վրա հարձակման համար:
«Բնականաբար, ադրբեջանական զինուժը կորուստներով է նահանջել: Այսպիսով՝ սպանված սպաներից մեկի մոտ համարակալված մարտական դանակ է հայտնաբերվել՝ պատվիրված թուրքական «ռեյնջերների» էլիտար ստորաբաժանման համար: Այս փաստն անուղղակիորեն ցույց է տալիս, որ Մարտունու մոտ նահանջողների մեջ կային նաև Անկարայի կողմից Արցախ ուղարկված «Կոմանդո»-ի՝ հատուկ նշանակության ջոկատների մարտիկներ:
Այս ֆոնին՝ Էրդողանի կողմից խորհրդարան ներկայացված նախագիծը թուրքական զորքեր Ադրբեջան մտցնելու վերաբերյալ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ֆարս: Քանի որ թուրքական զինուժն ի սկզբանե ակտիվ մասնակցություն է ունեցել հակամարտությանը», – գրում է WarGonzo–ն։