|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել:
«Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա։ Այսպիսով՝ պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ»,- ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՕՏՈՒ–ն ոչնչացրել էր թուրքամետ «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբը՝ վերացնելով 60 զինյալի։