կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 14:51
Տարածաշրջան

Գանատայի հայ ուսանողական միութիւններ կոչ կ՚ընեն վարչապետին հրաժարելու

Գանատայի հայ ուսանողական միութիւններ կոչ կ՚ընեն վարչապետին հրաժարելու

Մոնթրէալի համալսարանի հայ ուսանողական միութիւնը, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միութիւնը եւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւնը հրապարակած են հետեւեալ հաղորդագրութիւնը.

Վերջերս Հայաստանի և Արցախի բնակչութիւնը մտահոգութիւններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի, Ադրբեջանի Հանրապետութեան Նախագահի և Ռուսաստանի Դաշնութեան Նախագահի կողմից 2020 թ. Նոյեմբերի 10-ին ստորագրուած հրադադարի մասին համաձայնագրի վերաբերեալ:

Փաշինեանի կառավարութեան կողմից ստորագրուած պայմանագրի պայմանները չեն համապատասխանում Արցախի Հանրապետութեան ժողովրդի շահերին, ովքեր ներկայումս ենթարկւում են հարկադրական արտաքսման Հայաստանի Հանրապետութիւն:

Այս համաձայնագիրը միակողմանիօրէն ստորագրուեց ՝ առանց խորհրդակցելու ո՛չ Հանրապետութեան Նախագահի, ո՛չ էլ Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական խմբակցութիւնների բազմաթիւ ղեկավարների հետ: Այն ամբողջութեամբ նուաստացում է բերել հայոց պետականութեանը և ամբողջական կապիտուլացիա է պարտադրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի զոհերին:

Հայ ազգն ու հայոց սփիւռքը զարմացած են այս լուրը ստանալով:

***

Հաշուի առնելով սոյն եռակողմ պայմանագրում կնքուած պայմանները, պահանջում ենք պայմանների շտապ շտկելու անհրաժեշտութիւնը,

Հաւատալով, որ հայ ազգի կենսական շահերը և Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական շահերը մանրակրկիտ ուսումնասիրված չեն Փաշինեանի կառավարութեան կողմից հրադադարի մասին այս համաձայնագրի ստորագրման ժամանակ,

Ակնկալելով Փաշինեանի կառավարութեան համագործակցութիւնը ներգրաւուած բոլոր կողմերի, այդ թւում `մտաւորականութեան և հայկական արտախորհրդարանական ուժերի հետ,

Պահանջում ենք շեշտել այս համաձայնագրի ոչ լեգիտիմութիւնը, որը չի կարող հիմք հանդիսանալ Հարաւային Կովկասի հակամարտութիւններում կայուն և տեւական խաղաղութիւն հաստատելու բանակցութիւնների գործում,

Կոչ անել Վարչապետ Փաշինեանի հրաժարականին, որը պատասխանատու է այս ապօրինի ստորագրման համար, որը հակասում է Հայոց պետականութեան կենսական շահերին:

Աջակցում ենք ազգային միասնութեան ժամանակաւոր Կառավարութեան ստեղծմանը, որը ներառում է Հայաստանի տասնեօթ քաղաքական կուսակցութիւնների կոալիցիան, ներառեալ ամբողջ մտաւորականութիւնն ու ռազմաքաղաքական էլիտան,

Մտահոգութեամբ նշենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բացակայութիւնը այս հրադադարի համաձայնագրի հաստատման գործում, մասնաuորապhս Ֆրանսիայի և Ամերիկայի Միաց;ալ Նահանգների պատouիրակութեան կազմում.

Յիշեցնել Հայաստանի ղեկավարութեանը հետագայ բանակցութիւններում առաջնահերթութիւնը համարել անվտանգութիւնը, ինքնորոշման իրաւունքը և Արցախի Հանրապետութեան կարգավիճակը:

Կոչ անել Հայաստանի ղեկավարութեանը պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ հայկական պետութեան ողնաշարը, այն է `Սիւնիքի մարզը:

Մենք մեր աջակցութիւնն ենք հայտնում Հայաստանում 17 քաղաքական կուսակցութիւնների կոալիցիայի գլխաւորած շարժմանը:

Մենք ձեզ հետ ենք

Մոնթրէալի համալսարանի հայ ուսանողական միութիւն

Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միութիւն

ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւն