Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«ԱԼԻՔ» – Ուրբաթ, դեկտ. 16-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցչի, այցելելով Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերում գործող Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւններ, ծանօթացել է միութիւնների աշխատանքներին եւ գործող բաժանմունքների գործունէութեանը:
Երկու միութիւնների պատասխանատուներից տեղեկացել ենք, որ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչին աւանդական աղ ու հացով են դիմաւորել Սկաուտական բաժանմունքի կրտսեր անդամները, պատկան միութիւնների վարչականների եւ բաժանմունքների ղեկավարութեան հետ միասին:
Յակոբ Տէր-Խաչատուրեանը շրջայց կատարելով միութիւնների տարբեր բաժիններ, հետաքրքրւել է նրանցում կատարւող աշխատանքներին, ինչպէս նաեւ հայաբնակ երկու քաղաքամասերի պատմութեան եւ իրավիճակի մասին:
Մտերմիկ հանդիպման ընթացքում ներկաները կիսւել են Հայաստանի ներկայ իրավիճակի հետ կապւած մտահոգութիւններով:
Նշելի է, որ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան այցելութեանը ներկայ է եղել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: