|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանում նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 465 551 վերջին մեկ օրում` 1550 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39 779 պացիենտ. մեկ օրում նվազել է 361-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 75 865 անձ, վերջին մեկ օրում՝ 881 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է: