կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 11:44
Աշխարհ

Դուեյն Ջոնսոնն ու նրա հայ կինը վարակվել են COVID-19-ով

Դուեյն Ջոնսոնն ու նրա հայ կինը վարակվել են COVID-19-ով

Ամերիկացի հանրահայտ դերասան և նախկին ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը, որն առավել հայտնի է «The Rock» (Ժայռ) անունով, ընտանիքի հետ վարակվել է նոր տեսակի COVID-19-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր պաշտոնական էջում՝ տեսանյութի միջոցով:

Նա, մասնավորապես, նշել է. «Կինս՝ Լորենը, իմ երկու դուստրերն ու ես COVID-19-ի թեստ հանձնեցինք։ Պատասխանը դրական էր»: Ջոնսոնը մանրամասնել է, որ բոլորն արդեն բուժվել են, նաև՝ հավելել, որ դա ամենաբարդ բաներից մեկն էր, որի միջով անցել է իր ընտանիքը:

The Rock-ի խոսքով՝ «իր թիվ մեկ գերակայությունը միշտ իր ընտանիքին պաշտպանելն է»:

Dwayne 'The Rock' Johnson and his family test positive for COVID-19 | WOAI

Միևնույն ժամանակ, Ջոնսոնը կարծիք է հայտնել՝ նշելով.  «Ինձ շփոթեցնում է, որ այնտեղ ինչ-որ մարդիկ, այդ թվում` որոշ քաղաքական գործիչներ, վերցնում են դիմակներ կրելու գաղափարը և դարձնում քաղաքական օրակարգի մի մաս: Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: Դրեք ձեր դիմակը, դա փաստ է, և դա ճիշտ բան է»:

Հիշեցնենք՝ Ջոնսոնը համարվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով թե՛ ռինգային և թե՛ բեմական հմտություններով։ WWE-ում անցկացրած տարիներին, ընդհանուր առմամբ, նվաճել է 17 չեմպիոնական տիտղոս, որոնցից տասը՝ ծանրքաշային (8 անգամ WWF/E չեմպիոն, 2 անգամ WCW չեմպիոն)։ Հաղթել է նաև 2000 թվականի «Թագավորական մենամարտը»:

'It was a kick in the gut': The Rock playing with his two young daughters who both caught coronavirus

Բացի այդ՝ նա հանրահայտ դերասան է, կերպարներ է կերտել «Կարիճների արքան», «Մեծ քայլերով», «Մումիան վերադառնում է», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և այլ ֆիլմերում։

Ո՞վ է Ջոնսոնի հայ կինը 

Դուեյն Ջոնսոնն ու նրա ապագա կինը՝ հայ երգչուհի Լորեն Հաշիանը, սկսել են հանդիպել 2007 թվականին։ Ամուսնացել են 12 տարվա հարաբերություններից հետո։ 2015թ․-ի ձմռանը ծնվել է նրանց դուստրը՝ Ժասմինը, իսկ երեք տարի անց՝ Տիանան: Դերասանն ունի դուստր առաջին ամուսնությունից:

Լորեն Հաշիանը ԱՄՆ-ում հայտնի երաժիշտ, թմբկահար Ջոն Թոմաս Հաշյանի դուստրն է:

Տեսանյութն՝ այստեղ: