Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով։
Նշվում է՝ հարսնացուն ծննդաբերել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում ապրիլի 29-ի առավոտյան: Վարչապետի մամուլի խոսնակը մանրամասնել է՝ Քերի Սիմոնդսը, թե երեխան իրենց լավ են զգում:
«Վարչապետն ու տիկին Սիմոնդսն իրենց շնորհակալություն են հայտնում ծննդատան անձնակազմին»,- հստակեցնում է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ 55-ամյա Բորիս Ջոնսոնն ու 32-ամյա Քերի Սիմոնդսն ավելի վաղ հայտարարել էին, որ նրանք երեխայի են սպասում: Բորիս Ջոնսոնը, հաղթահարելով կորոնավիրուսը, օրերս վերադարձել էր աշխատանքի: