Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ևս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանի աերոդրոմում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար Հայաստան ուղարկված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հերթական տասնութ Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները տեխնիկայով և 15-րդ խաղաղապահական բրիգադի անձնակազմով վայրէջք են կատարել Երևանի աերոդրոմներում։ Ռուս զինվորականները բեռնաթափել են նյութական միջոցները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան»:
Բացի այդ՝ հավելովում է, որ մեկ օրվա ընթացքում ռուսական ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։
Միևնույն ժամանակ ասվում է՝ հրադադարը հսկելու համար ԼՂ հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որի մեջ մտնում է 1960 զինվորական, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։