|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՄԱԿ-ը քննարկում է 4-10 հազար խաղաղապահ Սիրիա ուղարկելու հարցը: Ըստ РИА Новости-ի` այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքերով` երեկ ՄԱԿ-ում անցկացվել է խորհրդակցություն այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք խաղաղապահներ են ուղարկում աշխարհի թեժ կետեր:
«Խնդիրը միայն այն է, որ ՄԱԿ-ը լրացուցիչ ռեսուրսներ չունի: Այսինքն` տարբեր երկրներում տեղակայված 115 հազար խաղաղապահներից հարկ կլինի մի մասին դուրս բերել` Սիրիա ուղարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը: Այդ պատճառով քննարկված ծրագիրը դեռեւս չի նշանակում, որ ՄԱԿ-ն արդեն պատրաստ է Սիրիայում խաղաղապահներ տեղակայել: