|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլատրել է Մալի խաղաղապահներ ուղարկել` երկրի հյուսիսային տարածքները իսլամական ծայրահեղականներից ազատագրելու համար: ԱԽ բանաձեւում ընդգծվում է, որ խաղաղապահները գործելու են «պահպանելով երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միասնականությունը». տեղեկացնում է rosbalt-ը:
Խաղաղապահներն աջակցելու են Մալիի բանակին, պաշտպանելու են բնակչությանը եւ ապահովելու են մարդասիրական բեռների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Աֆրիկյան միությունը հավանություն է տվել Մալի մեկ տարով 3300 զինծառայող ուղարկելուն, որպեսզի կարգավորվի երկրի հյուսիսում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: 2012-ի մարտին, երբ Մալիի հյուսիսը անցավ ապստամբների վերահսկողության տակ երկրի մայրաքաղաք Բամակոյում հեղաշրջում կատարվեց` ռազմական խունտան տապալեց նախագահ Ամադու Թումանի Թուրեի իշխանությունը: Զինվորականները դա բացատրեցին նրանով, որ պետության ղեկավարը անկարող էր ճնշել տուարեգների ապստամբությունը: Հեղաշրջումից հետո երկիրը փաստացի բաժանվեց երկու մասի: Հյուսիսը գրաված իսլամականները ցանկանում են այնտեղ առանձին պետություն ստեղծել: