կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 16:19
Աշխարհ

Թրամփը Վիսկոնսինում բավական մոտեցել է Բայդենին. FOX

Թրամփը Վիսկոնսինում բավական մոտեցել է Բայդենին. FOX

ԱՄՆ  գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը մոտեցել է դեմոկրատ Ջո Բայդենին նախագահական մրցավազքում Վիսկոնսինում քվեաթերթիկների մշակման ավարտին (10 ընտրիչ): Fox News-ը հինգշաբթի հաղորդել էր, որ թեկնածուների միջև  ձայների տարբերությունը 1% -ից պակաս է:

Ըստ տվյալների, 99% -ի հաշվարկի արդյունքներով, Բայդենը նահանգում հավաքել է ձայների 49,57% -ը,  Թրամփի օգտին քվեարկել է ընտրողների 48,94%-ը: Եթե Սպիտակ տան ներկայիս ղեկավարին հաջողվի հաղթել Վիսկոնսինում, ապա Բայդենը չի կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ հաղթելով միայն Նևադա նահանգում, որում նա առաջատարն է քվեաթերթիկների 75% -ը մշակելուց հետո:

Fox News-ի հաղորդմամբ՝ Թրամփն արդեն ապահովել է 214 ընտրիչների աջակցությունը, իսկ դեմոկրատ Բայդենը՝ 264-ի. հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն: