|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձնական հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն գաղտնալսել նրա հեռախոսազրույցները. հայտնում է НТВ-ն:
Պաշտոնական Բեռլինը դեռ մտածում է՝ արձագանքել գաղտնալսման վերաբերյալ տեղեկությունների՞ն, թե՞ ոչ: Գերմանիան շարունակում է ԱՄՆ-ին "լավագույն ընկեր" համարել, սակայն լիովին աչք փակել այդ տեղեկությունների վրա չի կարող:
Հիշեցնենք, որ Գերմանական Der Spiegel-ը հրապարակել էր ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, որոնք վկայում են, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են մի շարք երկրների առաջնորդների: