Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԱԺ-ում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լինում, որ երկրում տնտեսական բարձր աճ է ապահովվում, բայց մարդիկ շարունակում են վատ ապրել: «Այս տարվա չորս ամիսներին 1.5 տոկոսով վատ ենք ապրել, բայց թվերն աճել են: Ինչքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում»,- նշեց Բագրատյանը եւ հավելեց, որ այս տարվա առաջին 4 ամիսներին 36 հազարով աճել է երկրից մեկնողների թիվը, ու թեեւ «ուտող բերանները» պակասել են, գնաճն ավելին է, քան աշխատավարձի աճը:
Ջանջուղազյանը նախ հայտարարեց, որ վստահ չէ, թե արագ ու հեշտ ըմբռնեց Բագրատյանի ասածը: Նա չհամաձայնեց Բագրատյանի հնչեցրած ձեւակերպմանը, թե ինչքան շատ աճ կա, այնքան վատ ենք ապրում:
«Ստացվում է` բյուջեն կատարելով՝ կենսամակարդակն իջնում է, հետեւաբար, բյուջեի կատարողականը լուրջ վերլուծությունների կարիք ունի»,- հայտարարեց Բագրատյանը: