|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1703 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114383 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 456909 վերջին մեկ օրում` 3876 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40130 պացիենտ. մեկ օրում նվազել է 322-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 72116 անձ, վերջին մեկ օրում՝ 1986 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1697 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է: