|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ստեղծել է 16 հոգուց բաղկացած քննիչների խումբ, որը պետք է քննի քրեական գործերը, որոնք կապված են 17 կուսակցությունների ձերբակալված անդամների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Եվ, ահա, քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արմեն Ասատրյանը, որը, մեր տեղեկություններով, հայտնի է պաշտոնատար անձանց դեմ քննվող քրեական գործերով: Այսպիսի աղմկահարույց գործերը հենց նրան են մշտապես վստահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: