Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիլիթ Գալստյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Աշոտյան, Աշոտյան!!!! կառավարության երեք անդամներով նստել եք հայերեն մտածում, ռուսերենով ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ եք խաղում որ ի՞նչ անեք։ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, և այդ սրբազան նորմը առաջինը պիտի պահեն կրթության և արդարադատության նախարարները։ Իսկապես, չեմ հասկանում,,,, իսկ Վրաստանում այս նույն խաղը վրացերենով են խաղում։ Եվ հանկարծ չպատճառաբանեք, թե միջազգային ծրագիր է կամ ձևաչափ։ Այդ դեպքում VOICE կամ X factor ծրագրերը կամ Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղը անգլերենով թող ընթանան։ Իսկ, առհասարակ ո՞վ է ասել, թե գիտելիքի կամ ինտելեկտի լեզուն ռուսերենն է։ Գիտելիքի կամ իմացության քարոզչությունը մեր մայրենիով ավելի համոզիչ կլինի և հարգարժան։ Եվ հանկարծ չմտածեք, թե օտար լեզուների իմացությանը դեմ եմ՝ բոլորովին, բայց սա այն դեպքը չէ»։