|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև ակցիա իրականացնող հադրութցիներին: «Գիտենք, որ շատ հարցեր կան՝ հայտարարության հետ կապված, որը ստորագրված է։ Նաև շատ հարցեր ունենք մենք, որովհետև չենք ստորագրել այդ հայտարարությունը»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։
«Ֆրանսիայի դեսպանության դռները միշտ բաց են ձեզ համար: Գիտենք, որ Հադրութն ամենատուժածն է այս հակամարտությունից և Հադրութի բնակիչները՝ նույնպես: Մեր առաջնահերթությունն է աջակցել տուժածներին: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է հայ ներկայացուցիչների հետ: Նախագահ Մակրոնը երեկ ասաց, որ ինչ էլ տեղի ունենա այժմ, պետք է պաշտպանի Հայաստանի ժողովրդի շահը»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: